Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
19.03.2015 | 00:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի հարցը:
Անցած տարվա դեկտեմբերի 1-ին՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը՝ Բուլղարիայի իշխանությունների հարուցած խոչընդոտների պատճառով։ Բուլղարիայի կառավարությունը պնդել էր, որ խողովակաշարի շինարարությունը հակասում է ԵՄ երկրներում գործող մի շարք օրենսդրական նորմերի։ Ռուսաստանն էլ որոշեց որպես այլընտրանքային տարբերակ գազատարն անցկացնել Սև ծովով դեպի Թուրքիա, հետագայում՝ Հարավային Եվրոպա։
Թուրքիայի նախագահական աղբյուրները «Ռոյթերզ» գործակալությանը տեղեկացրել են, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների հարցը, ՈՒկրաինայում տիրող իրադարձությունները։

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ